Տարոն Մարգարյանը հանձնարարել է հսկողություն սահմանել ժամանցի կենտրոնների նկատմամբ

Քաղաքապետը՝ ժամանցի վայրերից հնչող բարձր երաժշտության առնչությամբ դժգոհությունների մասին։
jamanci-kentron

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է չթույլատրված ժամերին հանգստի կազմակերպման և ժամանցի վայրերից հնչող բարձր երաժշտության առնչությամբ քաղաքացիների դժգոհություններին:

Քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, վարչական շրջանների ղեկավարներին, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ, հսկողություն սահմանել ժամանցի կենտրոնների նկատմամբ՝ պահանջելով խստորեն ապահովել օրենքով նախատեսված սահմանափակումների լիարժեք կատարումը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Դատելով մեր համաքաղաքացիներից պարբերաբար ստացվող բողոքներից և դժգոհություններից` ամռան ամիսներին ավելանում են տնտեսվարող սուբյեկտների կողմից բարձր երաժշտության չարաշահման դեպքերը: Եվ այս առումով մենք բավական անելիքներ ունենք: Համապատասխան բոլոր ծառայությունները պետք է խստորեն վերահսկեն, որ սահմանված նորմերը պահպանվեն, ու անմիջապես արձագանքեն բնակիչների կողմից բարձրացված յուրաքանչյուր ահազանգին: Այս հարցի կարգավորումը դարձրեք օրակարգային ու պահեք ամենօրյա հսկողության տակ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

*

*