Շնորհավորական ուղերձներ՝ ԱԺ նախագահից և Երևանի քաղաքապետից

Արա Բաբլոյանն ու Տարոն Մարգարյանը շնորհավորել են ուսուցիչներին:
babloya-margaryan

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ուսուցչի տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՝ նշելով, որ որակյալ եւ մրցունակ կրթությունը մարդկային բարձր ինքնագիտակցության եւ բարեկեցության երաշխիքն է, ուժեղ երկիր ու արժանապատիվ հասարակություն ունենալու հուսալի ճանապարհը: «Այդ ամենի հիմնարկեքը մեր գիտակցության մեջ եւ մեր հոգիներում կատարում եք դուք, սիրելի՛ ուսուցիչներ՝ շարունակաբար նպաստելով յուրաքանչյուրիս զարգացմանը: Դուք մեր առաջին հաջողությունները կերտողն եք, առաջին դժվարությունները հաղթահարելու աջակիցը, առաջին գիտելիքը մատուցողը, ում հիշում ենք ողջ կյանքում»:

Ուսուցչի տոնի առթիվ շնորհավորել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. «Ձեր անձնվեր աշխատանքի, ձեր իմաստնության ու բարության, համբերատարության, անմնացորդ նվիրումի շնորհիվ յուրաքանչյուր հաջորդող սերունդ,  դառնալով մեր պետության գիտակից և արժանավոր քաղաքացի, իր կարևոր ներդրումն է բերում Հայաստանի Հանրապետության և քաղաքամայր Երևանի զարգացման, հզորացման՝ բոլորիս համար նվիրական գործում»,- ասել է քաղաքապետը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները