Վարչապետը պատրաստ է հանդիպել տարկետում պահանջող ուսանողների հետ՝ առանց լրատվամիջոցների

Ուսանողներին տրվել է ժամանակ` որոշելու` առաջարկված պայմանով կհանդիպե՞ն վարչապետի հետ, թե՞ ոչ:
tarketum

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստ է հանդիպել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 ներկայացուցչի հետ: Այս մասին Կառավարության դիմաց հավաքված ուսանողներին հայտնել է վարչապետի խորհրդական Արամ Վարդևանյանը:

Միաժամանակ նա նշել է, որ  հանդիպումը պետք է անցնի առանց լրատվամիջոցների ներկայության.

«Դուք նշել եք, որ մտահոգություններ ունեք ու դրանք ցանկանում եք ներկայացնել, իսկ դա ենթադրում է աշխատանքային հանդիպման որոշակի ձևաչափ, որը ենթակա չէ լուսաբանման»,-ասել է Արամ Վարդևանյանը:

Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ հանդիպումից հետո մասնակից ուսանողները հնարավորություն կունենան լրատմավիջոցներին ներկայացնել դրա ընթացքում եղած քննարկումների մասին:

Ուսանողներին տրվել է ժամանակ` որոշելու` առաջարկված պայմանով կհանդիպե՞ն վարչապետի հետ, թե՞ ոչ:

*

*