Տարկետման իրավունքի սահմանափակմանը դեմ ուսանողները փակել են Դեմիրճյան փողոցը

Հայտարարեցին, որ լռության ակցիա են իրականացնում
dasadul-tarketum

Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ դասադուլ հայտարարած ուսանողներն այժմ ԱԺ-ի մոտ են, սկզբում նրանք հայտարարեցին, որ լռության ակցիա են իրականացնում, այնուհետև փակեցին Դեմիրճյան փողոցը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծը, որով կսահմանափակվի տարկետման իրավունքը:

Հավելենք, որ ԵՊՀ-ի լսարաններից մեկում 4 ուսանող շարունակում է հացադուլը:

*

*