Տարկետման վերաբերյալ խորհրդարանական լսումները կհեռարձակվեն օնլայն

«Եթե այդ լսումներից հետո նոր քննարկումների և կլոր սեղանների կարիք լինի, մենք պատրաստ ենք․․․»
aj-monitoring-patgamavor

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով տարկետման իրավունքի սահմանափակման, կրթության և գիտության ոլորտներում խնդիրների վերաբերյալ նոյեմբերի 22-ին կայանալիք խորհրդարանական լսումներն Ազգային ժողովի կայքում կհեռարձակվեն օնլայն ռեժիմով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ես առաջարկել եմ, որ լսումներն Ազգային ժողովի կայքում օնլայն ռեժիմով հեռարձակվեն, որպեսզի Ազգային ժողովի շենքից դուրս գտնվող մեր քաղաքացիները հաղորդակից լինեն քննարկումներին»,-  ընդգծեց Շարմազանովը:

Նա կարծիք հայտնեց, որ այդ լսումները կլինեն նշված թեմաների վերաբերյալ  քննարկումների սկիզբը: «Եթե այդ լսումներից հետո նոր քննարկումների և կլոր սեղանների կարիք լինի, իսկ ես կարծում եմ, որ կլինի, մենք պատրաստ ենք շարունակել քննարկումները և աջակցել դրանց` ապահովելով մեր դասախոսների, կառավարության ներկայացուցիչների, գիտնականների, ուսանողների, շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությունը»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

*

*