Աշխատակցի տարեդարձի կապակցությամբ կրկեսային միջոցառումներ չեն եղել. նախարարությունը հերքում է.

Նախարարության աշխատակիցը, այո, ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքներ ստացել է...
taracqayin karavarman naxararutyun

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությունը, արձագանքելով «Հրապարակ» օրաթերթի 2019թ. օգոստոսի 15-ի N142 (2665) համարում տեղ գտած «Նախկինների քյաբաբխորոված փարթիներին փոխարինելու են եկել ծաղրածուշոուները» հրապարակմանը, հայտնում է, որ նախարարության աշխատակցի տարեդարձի կապակցությամբ կրկեսային միջոցառումներ կազմակերպելու և ծաղրածու հրավիրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Աշխատանքային օրվա ընդմիջման ժամին նախարարության աշխատակիցը, այո, ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքներ ստացել է գործընկերներից, ինչը բնավ պարսավելի երևույթ չէ և տեղեկատվական առիթ չի հանդիսանում։

Հ.Գ. Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մոտ երեք ամիս է, ինչ վերակազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության։

*

*