Հայոց ցեղասպանության մասին Թաներ Աքչամի գիրքը լույս կտեսնի հունվարին

Գրքում ներառված են երկու գլուխներ, որոնք չկան ավելի վաղ թուրքերեն հրատարակված տարբերակում
aqcham

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի անգլալեզու նոր՝ «Սպանության հրամանները. Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը» գիրքը 2018 թվականի հունվարին հասանելի կլինի ընթերցողներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հեղինակը հայտնել է, որ այս գրքում ներառված են երկու գլուխներ, որոնք չկան ավելի վաղ թուրքերեն հրատարակված «Նաիմ էֆենդու հուշագրությունները և Թալեաթ Փաշայի հեռագրերը» գրքում:

«Շատ ոգևորված եմ: Գիրքս լույս կտեսնի 2018 թվականի հունվարին: Երկու նոր գլուխ կա, որը ներառված չէ թուրքերեն՝ Նաիմ էֆենդու հուշագրությունների մասին գրքում: Այստեղ ոչ միայն ներկայացնում եմ նոր փաստաթղթեր, այլև քննարկում եմ «կեղծ ստորագրությունների» և «կեղծ ժամանակագրության» հարցը: Մեծ ցանկություն ունեմ այս նոր փաստերը ներկայացնել թուրք ընթերցողներին»,- հայտնել է Աքչամը:

Թուրքերենով 2016 թվականին հրատարակված «Նաիմ էֆենդու հուշագրությունները և Թալեաթ Փաշայի հեռագրերը» աշխատանքում ներառված Թալեաթ փաշայի հեռագրերում բացեիբաց երևում են հայերին կոտորելու հրամանները: Օրինակ՝ 1915 սեպտեմբերի 22-ի հեռագրերից մեկում Թալեաթ Փաշան այսպիսի հրաման է տվել․ «Հայերը Թուրքիայի տարածքում ապրելու, աշխատելու իրավունքներից ամբողջությամբ զրկվել են, պետությունը, իր վրա վերցնելով ամբողջ պատասխանատվությունը, հրամայում է ողջ չթողնել անգամ օրորոցի երեխաներին»։

*

*