«Հայաստանը թալիշագիտության ոլորտում առաջատար պետություն է»

Երեւանում այսօր մեկնարկել է Թալիշագիտական 3-րդ միջազգային գիտաժողովը:
talishagitutyun-gitajoghov
Լուսանկարը՝ tert.am-ից

«Հայաստանը թալիշագիտության ոլորտում առաջատար պետություն է». Երեւանում այսօր մեկնարկել է Թալիշագիտական 3-րդ միջազգային գիտաժողովը: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշել է, որ դեռ 2000 թվականին Հայաստանում չկար որեւէ մարդ, որը կկարողանար թալիշերեն խոսել: Իսկ այսօր հավաքվածների թվում են բազմաթիվ շրջանավարտներ, որոնք թալիշերենով շփվում են թալիշ հյուրերի հետ:

Միջոցառմանը մասնակցում են նաեւ գիտնականներ ու հասարակական գործիչներ Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից: Քննարկելու են թալիշերենին, թալիշական գրականությանն ու մշակույթին առնչվող հարցեր: Այդ իրավունքից հենց թալիշները զրկված են Ադրբեջանում: Այնտեղ նրանք հետապնդվում են սեփական լեզուն ու մշակույթն ուսումնասիրելու փորձի համար:

Թալիշագիտական առաջին գիտաժողովը Հայաստանում անցկացվել էր 2005 թվականին, 2-րդը՝ 2011-ին: Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է՝ այս գիտաժողովների ընդհանուր արդյունքն այն է, որ այսօր Հայաստանում ունենք գերտերությանը հարիր գիտական ուղղություն, ի դեմս՝ իրանագիտության եւ դրա մաս հանդիսացող թալիշագիտության:

«Կարծում եմ, որ մենք, ի դեմս Ադրբեջանի Հանրապետության եւ այդ հանրապետության քաղաքական, ռազմաքաղաքական ղեկավարության ունենք ակնհայտ թշնամիներ: Բայց ի դեմս Ադրբեջանը բնակեցնող տեղաբնիկ ժողովուրդների` մենք կարող ենք ունենալ բարեկամներ: Հետեւաբար Ադրբեջանի պարագայում պետք է տարանջատենք հստակորեն 2 հատված. Բաքվի բռնապետական վարչակարգ եւ նույն բռնատիրական վարչակարգի ձեռքին տանջվող տեղաբնիկ ժողովուրդներ` թալիշներ, կովկասյան պարսիկներ, լեզգիներ, որոնց ցավոք սրտի պարբերաբար օգտագործվում են նաեւ որպես թնդանոթի միս արցախյան հակամարտության գոտում»,- նշել է իրանագետը։

*

*