Թալիշի դիրքերի համար Սասուն Մկրտչյանը կյանքը զոհեց

Ապրիլին Թալիշը պահելու համար Սասունը հակառակորդի մեծաթիվ ջոկատների դեմ կանգնեց

Մկրտչյանների համեստ ընտանիքի ամենաթանկ ձեռքբերումը՝ ավտոմեքենան այնքան էլ լավ վիճակում չէ, բայց դրանից հրաժարվել 28-ամյա հետախույզ Սասուն Մկրտչյանի ծնողները չեն պատրաստվում: Միակ որդու արդար քրտինքով վաստակածն է: Նվիրել է հորը, որ հենց դժվարանա քայլել մեքենայով տեղաշարժվի: Առողջությունը չէր ներում, բայց մի քանի ամիս առաջ Ֆահրադ Մկրտչյանը ուժ է հավաքել, ղեկին նստել ու հասել Թալիշ՝ այնտեղ, որտեղ որդին վերջին կռիվն է տվել:

2016-ի ապրիլին Թալիշը պահելու համար Սասունը հենց այսպես պիտի հակառակորդի մեծաթիվ ջոկատների դեմ կանգներ` վիրավոր ընկերներին դուրս հաներ հակառակորդի կրակի տակից ու շտապեր նաեւ կորցրած դիրքերը վերադարձնել:

Սասունցի պապերից ֆիդայինների ու կորցրած պատմական հայրենիքը վերադարձնելու պատմությունները լսելով էր Սասունը մեծացել: Օրինակելի, պարտաճանաչ աշակերտ էր, այսպիսին են նրան հիշում նաեւ իր սիրելի դպրոցում: Այստեղ հերոսի պես է վերադարձել ՝ օրինակ դառնալով շատերի համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները