Սյունիքում փակել են միջպետական ճանապարհը

Մի խումբ մարդիկ, ի նշան բողոքի, փակել են Սյունիք տանող միջպետական ճանապարհը։
vtar

Այսօր՝ Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո, մի խումբ մարդիկ, ի նշան բողոքի, փակել են Սյունիք տանող միջպետական ճանապարհը։ Այս մասին տեղեկանում ենք Վալերի Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից:

«Սյունիքի մարզպետը պետք է լինի սյունեցի»,- հայտարարել է բողոքի ակցիայի մասնակիցների մեկը:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Հունան Պողոսյանը ազատվել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից: Դրանից 1 օր առաջ նա հրաժարական էր ներկայացրել։

*

*