#SutNikol նախաձեռնության համակարգողները տարվել են ոստիկանություն

Վաղ առավոտից նրանք և մի շարք այլ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։
sutnikol

Այսօր վաղ առավոտյան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը տարվել են ոստիկանության Կենտրոնի բաժին:

Վաղ առավոտից նրանք և մի շարք այլ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։

Antifake կայքի տեղեկություններով՝ #SutNikol նախաձեռնության անդամներից 9 հոգի բերվել են ոստիկանության բաժիններ: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության բաժին՝ կապված Երևանի փողոցներում վաղ առավոտից ակցիա իրականացնող երիտասարդներին բերման ենթարկելու հետ։

*

*