Մինչ դեկտեմբերի 20-ը դժվար թե ունենանք ցուրտ օդային հոսանքների ներթափանցում․ Գագիկ Սուրենյան

Հանրապետությունում առաջիկայում գտնվելու է տաք օդային հոսանքների ազդեցության ներքո:
dzmer-eghanak2

Հանրապետությունում առաջիկայում գտնվելու է տաք օդային հոսանքների ազդեցության ներքո: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի տնօրեն Գագիկ Սուրենյանը:

«Առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, ջերմաստիճանի նվազում չունենք։ Ցուրտ օդային հոսանքների ներթափանցում մինչև դեկտեմբերի 20-ը դժվար թե ունենանք, որովհետև մեր տարածաշրջանը դեռ տևական ժամանակ գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային զանգվածների տիրապետման գոտում»,-նշել է Գագիկ Սուրենյանը:

*

*