Օդի ջերմաստիճանը կհասնի 27-28 աստիճանի, վայելեք. Սուրենյան

«Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ»
gagik-surenyan

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ եղանակն այս շաբաթ չի ցրտի:

«Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ։ Ողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, երկինքը կլինի լիարժեք պարզ, իսկ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-16-ին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաև Երևանում արդեն հոկտեմբերի 16-ին օդի ջերմաստիճանը կհասնի +27…+28 աստիճանի։ Վայելեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրենյանը:

*

*