Մահացել է Սուրեն Թադեւոսյանը

Վալենսիա քաղաքի հիվանդանոցներից մեկում ապրիլի 11-ին երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է...
suren-tadevosyan-mah

Վալենսիա քաղաքի հիվանդանոցներից մեկում ապրիլի 11-ին երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է հայտնի ռեժիսոր-պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը:

Նա ծնվել է 1975 թվականի հուլիսի 19-ին Երեւանում: Սուրեն Թադեւոսյանն աշխատել է հայկական տարբեր հեռուստաընկերություններում, այդ թվում «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում, որպես գլխավոր ռեժիսոր: Նկարահանել է ավելի քան 80 երաժշտական, 100 գովազդային տեսահոլովակ:

ԱՄՆ-ի «Գոլդեն Սթար» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ԱրսենՍաֆարյանի «Հուշերի քաղաք» տեսահոլովակի համար արժանացել է «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակին, իսկ 2010թ.-ին ճանաչվել՝ «Տարվա լավագույն ռեժիսոր»:

2011թ. Իսպանիայի Բիլբաո քաղաքի կինոփառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմի սցենար» մրցանակի:

Մեկ Մեկնաբանություն
  • Մահացել է Սուրեն Թադեւոսյանը — Armenian National Committee of America
    11 апреля 2016 at 12:00

    […] Source: Yerkir Media Link: Մահացել է Սուրեն Թադեւոսյանը […]

  • *

    *