Սուրեն Պապիկյանը մարզպետների նոր կազմով խորհրդակցություն է անցկացրել

Քննարկվել են առաջիկա ամիսներին ներդրումային համաժողովների անցկացման վերաբերող կազմակերպչական հարցեր։
suren-papikyan

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի մոտ այսօր կայացել է մարզպետների մասնակցությամբ  աշխատանքային հերթական  խորհրդակցությունը` ՀՀ  մարզպետների նոր  կազմով։

Շնորհավորելով նորանշանակ մարզպետներին` նախարարի պաշտոնակատարն արդյունավետ համագործակցություն ու հաջողություն է մաղթել հետագա համատեղ աշխատանքներում:

Օրակարգային հարցերի շրջանակում Սուրեն Պապիկյանն անդրադարձել է  ՀՀ Տավուշի մարզում կայացած «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի օրինակով մյուս մարզերում ևս նման  համաժողովներ կազմակերպելու նախաձեռնությանը: Խոսելով Տավուշի համաժողովի հաջողված փորձի և տեսանելի արդյունքների մասին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ առաջիկա երկու ամիսներին ներդրումային համաժողովներ կանցկացվեն Արարատի, Արագածոտնի, Շիրակի, իսկ փետրվար ամսին` Լոռու մարզերում։ Մարզպետների հետ քննարկվել են առաջիկա ամիսներին ներդրումային համաժողովների անցկացմանը և ժամանակացույցին  վերաբերող կազմակերպչական հարցեր։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ավտոմոբիլային ճանապարհներին հարող հատվածներում առկա բենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների տարածքում սանհանգույցների առկայության և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու հարցը, անդրադարձ է եղել ոռոգման ջրի համաչափ բաշխման խնդրին։

*

*