Սուրեն Պապիկյանի հանձարարականով գնահատվում են Լեռնագոգ համայնքին հասցված վնասները

Վարչական վերահսկողության բաժնի պետ Արթուր Երիցյանը այցելել է Լեռնագոգ համայնք:
lernagog

Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում հորդառատ անձրևի պատճառով մայիսի 21-ին խցանվել էր սելավատարը, ինչի հետևանքով ջրալցվել էին գյուղի փողոցներն ու տները՝ արդյունքում մեծ վնաս հասցնելով բնակարանային և գյուղացիական տնտեսությանը:

Իրավիճակին տեղում ծանոթանալու և պատճառված վնասները գնահատելու համար տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով վարչական վերահսկողության բաժնի պետ Արթուր Երիցյանը այցելել է Լեռնագոգ համայնք:

Մարզպետարանի, համայանքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների և տուժած բնակիչների հետ համատեղ կատարվում են ուսումնասիրություններ գյուղատնտեսության և շենք-շինությունների կրած վնասները հաշվարկելու և օպերատիվ լուծումներ գտնելու համար:

*

*