Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Արմավիրի մարզ

Պապիկյանը նշել է, որ ոռոգման ջրամատակարարման ոլորտն այն ոլորտներից է, որտեղ առկա խնդիրները բազմաթիվ են․․․
papikyan-armavir

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը  ՏԿԵ ջրային կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ օգոստոսի 3-ին այցելել է Արմավիրի մարզ՝ տեղում ծանոթանալու ոռոգման ջրամատակարարման կազմակերպմանը և ջրօգտագործող ընկերությունների աշխատանքին:

Նախարար Պապիկյանը շրջել է մարզի համայնքներում, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ զբաղվող գյուղացիների հետ զրուցել ոռոգման  աշխատանքների, բերքի իրացման խնդիրների  շուրջ, պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին:

Մարզային այցի շրջանակում նախարարը  եղել է «Արմավիր» ջրօգտագործող  ընկերության սպասարկման տարածքում, պատասխանատուների հետ քննարկել ջրամատակարարման բարելավմանը և ջրակորուստների նվազեցմանը վերաբերող հարցեր:

Նախարար Պապիկյանը նշել է, որ ոռոգման ջրամատակարարման ոլորտն այն ոլորտներից է, որտեղ առկա  խնդիրները բազմաթիվ են, բողոքները  սպասարկող ընկերություններից՝ շատ, սակայն հետևողական և սրտացավ  աշխատանքի, կադրային ճիշտ քաղաքականության արդյունքում ժամանակի ընթացքում դրանք կլուծվեն:

*

*