21:09 - 01.09.2018
881 Դիտում
Շարունակվում է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի աշխատանքային այցը Լոռու մարզի համայնքներ:
Այցի առաջին կանգառը Ստեփանավան քաղաքում էր: Քաղաքի Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանի հետ նրանք քննարկեցին զբոսաշրջային հնարավորությունները` հաշվի առնելով տարածքի` պատմական հուշարձաններով հարուստ լինելու հանգամանքը: Նախարարը նշեց, որ այս ներուժի արդյունավետ օգտագործումը համայնքի համար տնտեսական զարգացման հեռանկարներ կստեղծի:
Երեկ նրանք եղել են Ստեփանավանում, Լոռվա Բերդում, Հնեվանքում, Օձունի վանքում ու Արդվիում: Հագեցած օրակարգով այցելությունները շարունակվում են: