Սուրեն Կարայան. «Մենք միշտ էլ ազատ ենք արտահայտվել ու բաց և թափանցիկ ենք»

Կառավարության առաջին դռնփակ նիստն էր
suran-karayan2

 

Կառավարության այսօրվա դռնփակ նիստի օրակարգը բավական ծանրաբեռնված էր, այսօրվա կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը:

Օրակարգում կար 73 հարց, ու բավականին բուռն քննարկումներ են տեղի ունեցել։  Ներկայացվել է 21 ու կես միլիարդ դրամի ներդրումային ծրագիր, որի արդյունքում կստեղծվի 475 նոր աշխատատեղ:

Լրագրողի հարցին՝ այսօր ավելի ազա՞տ էին արտահայտվում կառավարության անդամները, քանի որ նիստը դռնփակ էր, Սուրեն Կարայանը պատասխանեց. ,Մենք միշտ էլ ազատ ենք արտահայտվել ու բաց և թափանցիկ ենք, այդ մասով որևէ խնդիր չկա: Ուղղակի այսօր առաջին դռնփակ նիստն էր ու մեծ օրակարգով նիստե։

Սուրեն Կարայանը հավելեց, որ իր ներկայությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսում է այն մասին, որ կառավարությունը բաց է և թափանցիկ:

 

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*