Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են

Համապատասխան փաստաթուղթը ստորագրել է Հայկ Մարությանը:
qaxaqapetaran-yerevan

Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի անդամ  Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են: Համապատասխան փաստաթուղթը ստորագրել է Հայկ Մարությանը:

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Գալստյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:

Սուրեն Գալստյանը հրաժարական է տվել բազմազբաղության պատճառով։

*

*