Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ժամանակացույց

Ժամը 16:00-ին՝տոնական համերգ Սիրահարների այգում
surb-sargis

Արարատյան Հայրապետական թեմը ներկայացնում է այսօր՝ հունվարի 27-ին, Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ժամանակացույցը։

Հունվարի 27-ին՝ ժամը 10:00-ին

Ս. Պատարագ` Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում:

Ս. Սարգսի մասունքակիր Աջը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի:

Ս. Սարգիս եկեղեցում արտագրված 17-րդ դարի Ավետարանը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի:

Ս. Պատարագի ավարտին կկատարվի զինվորների օրհնության կարգ  Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

Ժամը 11:00–ին Ս. Պատարագ`

Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում:
Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում:
Ս. Պատարագի ավարտին կկատարվի զինվորների ու երիտասարդների օրհնության կարգ:

Ժամը 13:00-ին Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում Ս. Պատարագից հետո տեղի կունենա տոնական համերգ։

Ժամը 14:30-ին քայլերթ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց դեպի Երևանի Սիրահարների այգի:

Ժամը 16:00-ին՝տոնական համերգ Սիրահարների այգում:

 

*

*