Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը

Նրան անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորյալ
mayr-ator-ejmiacin22 (1)

Հայ առաքելական եկեղեցին սեպտեմբերի 8-ին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը:

Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երևում է նաև Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Ս. Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանանալու համար և իր ընտիր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում` բաժանելով աղքատներին: Աննան հղիանում է, ունենում մի աղջիկ, որին անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորյալ:

*

*