Հավատացյալների երկրպագության համար դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Ս. Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև երեկոյան ժամերգության ավարտը:

Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն եկեղեցականների հանդիսավոր թափորով առաջնորդվեց Միածնաէջ Մայր Տաճար: Նորին Սրբությունը Մայր Տաճարի Ավանդատուն-թանգարանից դուրս բերեց Աստվածամուխ Ս. Գեղարդը` հավատացելոց օրհնության և երկրպագության համար:

Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին՝ հայցելով Աստծո պահպանությունն ու օգնականությունն ամենքին:

Ս. Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև երեկոյան ժամերգության ավարտը:

*

*