Հերքում են ապատեղեկատվությունը․ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռում է

Անցնող օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բավականին թեժ էր։

Անցնող օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բավականին թեժ էր։ Տեւական ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամներն այսօր ներխուժել էին Մայր Աթոռի դիվանատուն:

Բավականին լարված մթնոլորտը տեւեց մի քանի ժամ։ Հակառակ միաբանների բոլոր հորդորներին, ակցիայի մասնակիցները չհեռացան եւ շարունակեցին իրենց ակցիան։ Այդ ընթացքում Դիվանատան միջանցքում հայտնված Վեհափառի ետեւից նրանք հնչեցրին հրաժարականի պահանջով վանկարկումներ ու սուլոցներ։

Ցուցարարներից մեկի հրապարակած տեղեկությունը հետո դարձավ համացանցային բուռն քննարկման թեմա։ Ցուցարարները սկսեցին հայտարարել, որ Սուրբ Աթոռից անհետացել է Հայ Առաքելական եկեղեցու ամենթանկ մասունքներից մեկը՝ Սուրբ Գեղարդը, որը Հայաստան է բերվել դեռ առաջին դարում Թադեւոս Առաքյալի կողմից։ Հետո լուրերը սկսեցին հակասական դառնալ։

Մայր Աթոռի արձագանքը չուշացավ. ցուցադրվեց Սուրբ Գեղարդը եւ տրվեցին պարզաբանումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*