Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է:
lars-dzmer-chanaparh

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ (բուք է):

Մարտի 19-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյան-Սանահին հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով ժամը 13:00-ից մինչև 19:00-ն ճանապարհահատվածը փակ է լինելու:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

*

*