Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են․․․
lars-fur

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 8-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար ավտոճանապարհը դեռևս փակ է:

*

*