12:04 - 19.11.2018
521 Դիտում
Նոյեմբերի 19-ին՝ մինչև ժամը 14:00-ը, ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու և ճանապարհի լայնացման աշխատանքների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ձյան տեղումներն այս պահին դադարել են, և ճանապարհի լայնացման նպատակը նաև բեռնատարների երթևեկն ապահովելն է։