Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Բերդ-Ճամբարարակ ավտոճանապարհին մառախուղ է:
lars2 (1)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին` ժամը 9.30-ի դրությամբ, ՀՀ տարածքում  կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Լոռու մարզի Տաշիր քաղաքում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Բերդ-Ճամբարարակ ավտոճանապարհին մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

*

*