Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Մարտի 10-ին, ժամը 13:30-ի դրությամբ․․․
lars

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին, ժամը 13:30-ի դրությամբ դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար, փակ՝ բեռնատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված մոտ 187 ավտոմեքենա:

*

*