Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքարշ ավտոմեքենաների համար

Ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է միայն...
verin-lars

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ ապրիլի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ծանրաքարշ ավտոմեքենաների համար ավտոճանապարհն այս պահին փակ է:

*

*