Ստեփանակերտի օդանավակայանը չի գործում միջազգային կառույցների ճնշման պատճառով

Ոչ ոք չի կարող ասել, թե երբ այս հարցը կլուծվի:
stepanakert-odanavakayan

Ստեփանակերտի օդանավակայանը չի գործում ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանի կողմից կան ճնշումներ, այլ, որ միջազգային կառույցների կողմից են ճնշումներ նկատվում:

Այս մասին Արցախում անցկացվող բլոգերների միջազգային ֆորումի ժամանակ հայտարարեց Արցախի հանրապետության էկոնոմիկայի նախարարիտեղակալ Սերգեյ Շահվերդյանը:

«Ոչ ոք չի կարող ասել, թե երբ այս հարցը կլուծվի: Բայց մենք այլ ճանապարհով ենք գնացել և երկրորդ ճանապարհն ենք կառուցել, որը Արցախը կապում է Հայաստանին: Դա Ստեփանակերտ-Մարտակերտ-Քարվաճառ-Սոթք ճանապարհն է, որը թույլ է տալիս մեծացնել այցելությունների հոսքն Արցախ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ չի կարող օդանավակայանը գործել ոչ թե միջազգային ֆորմատով, այլ պարզապես Երևան-Ստեփանակերտ չվերթներ իրականացնելով՝ Սերգեյ Շահվերդյանը նշեց.

«Որովհետև այդ հարցով զբաղվող միջազգային կառույցները դա նպատակահարմար չեն համարում: Միևնույն ժամանակ մենք այն ամբողջովին անգործունակ չենք կարող համարել, որովհետև հիմա ուղղաթիռային հաղորդակցություններ են փոխանակվում Հայաստանի հետ, որոնց իրականացման համար թույլտվություն չի պահանջվում: Այս տեսանկյունից կարող ենք ասել, որ օդանավակայանը գործում է, պարզապես քաղաքացիական ինքնաթիռներ թռիչք չեն կատարում»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները