Ստեփանակերտի հոսպիտալում 19-ամյա զինծառայող է մահացել — Երկիր Մեդիա

Ստեփանակերտի հոսպիտալում 19-ամյա զինծառայող է մահացել

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
vedi-hivandanoc

Փետրվարի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիվանդության (նախնական ախտորոշումը՝ մինինգոկոկցեմիա՝ կայծակնային ձև) պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

*

*