Ստեփանակերտում մեկնարկել է «Գրքի բանկ-նվիրատվություն» ծրագիրը

Հաճելի նորույթ՝ արցախցիների համար...
girq-artsakh

Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ այսօր՝ փետրվարի 19-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գիրք նվիրելու օրվան նվիրված մեկնարկել է «Գրքի բանկ-նվիրատվություն» ծրագիրը, որը գործելու է մինչև մարտի 1-ը:

«Գրքի բանկ»-ի բացման պատիվը տրվել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին. նա է առաջին գիրքը նվիրաբերել «Գրքի բանկ»-ին:

Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Արցախի երիտասարդական միության վարչության անդամ Արտակ Իշխանյանը նշել է, որ «Գրքի բանկ-նվիրատվություն» ծրագիրը հաճելի նորույթ է արցախցիների համար:

«Դա գրքի հավաքագրման մի յուրօրինակ ձև է, որի շրջանակներում որպես նվիրատվություն տրամադրված գեղարվեստական կամ հանրամատչելի գրականությունը կուղղվի գրադարաններ չունեցող համայնքներին: Յուրաքանչյուր ոք կարող է իր ներդրումն ունենալ այս բարեգործական ծրագրին, և ավելացնել գրքի բանկի հաշվեկշիռը: Հուսով ենք, որ ծրագիրը կարդարացնի մեր սպասելիքները և կդառնա Արցախի մշակութային կյանքի մի մասը»,-նշել է Արտակ Իշխանյանը:

Մանրամասները՝ այստեղ:

Artsakh 1

*

*