Ստեփանակերտում աշակերտն արձակել է իր մոտ գտնվող ազդանշանային հրթիռը

Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցում
azdanshanayin-hrtir

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Ստարովոյտովա փողոցի թիվ 1/3 հասցեում տեղակայված Ա. Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2005 թվականին ծնված Ա. Ա.-ն դպրոցում՝ քիմիայի դասաժամին արձակել է իր մոտ գտնվող ազդանշանային հրթիռը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ոստիկանության հետ կապի և լրատվության ծառայությունից:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում: Նշանակվել է փորձաքննություն։

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության կողմից իրականացվում են ստուգումներ։

*

*