«Ստեղծագործող մարդիկ կամ ստեղծագործական միություններն իրենք են որոշում՝ ի՞նչ անել կամ չանել»

Ստեղծագործական միությունների լինելիության, իսկ ավելի կոնկրետ՝ դրանց իրավաբանական կարգավիճակի հարցը...
edvard-militonyan

Ազգային ժողովում երեկ «Վաստակավոր շինանարի» կոչում տալու մասին օրինագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե խորհրդարանական լսումներ են նախաձեռնելու: Ստեղծագործական միությունների լինելիության, իսկ ավելի կոնկրետ՝ դրանց իրավաբանական կարգավիճակի հարցը կրկին բարձրաձայնվել է:

«Երկիր Մեդիայի» հարցին՝ պե՞տք են արդյոք ստեղծագործական միությունները, թե՞ ոչ, գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը պատասխանել է.

«Այն ամենն, ինչ ստեղծվել է ժամանակի ընթացքում, պատմություն է: Մենք, վերջապես, պետք է հարգենք ինքներս մեզ, մեր ստեղծած պատմությունը: Ստեղծագործական միությունները հասարակական կազմակերպություններ են, նրանց գործունեության համար պետական որեւէ միջոց չի ծախսվում, մենք ինքներս մեզ պահում ենք: Մենք ենք ստեղծել այս ամեն ինչը: Ինչ-որ մեկը մտածու՞ մ է արդյոք, թե այդ բոլոր հասարակական կազմակերպություններն ինչով են զբաղվում: Դրա համար էլ պետք է նշեմ, որ ստեղծագործող մարդիկ կամ ստեղծագործական միություններն իրենք են որոշում՝ ի՞նչ անել կամ չանել»,- ասել է միության նախագահը:

Էդվարդ Միլիտոնյանը լրագրողներին հրավիրել էր ներկայացնելու, թե ինչ են որոշել անել պոեզիայի օրվան ընդառաջ: Նա թվարկեց տարբեր մարզերի դպրոցներում ու մանկապարտեզներում կայանալիք միջոցառումների շարքը: Կարեւորեց հատկապես գրողների անուններ կրող դպրոցներում անցկացվելիք միջոցառումները:

*

*