Մահացել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի արքեպիսկոպոս Հովհաննես Չոլաքյանը

Հովհաննես Չոլաքյանի հոգեհանգստի արարողությունը կատարվելու է Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմի Սուրբ Հովհաննես Ոսկեբերան հայկական եկեղեցում:
cholaqyan

Իննսունյոթ տարեկանում կյանքից հեռացել է Կ.Պոլսի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ արքեպիսկոպոս Հովհաննես Չոլաքյանը, գրում է  tert.am-ը՝ վկայակոչելով «Ակօս»-ին:

Չոլաքյանը 78 տարի եղել է Ստամբուլի հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը: Նրա միջնորդությամբ նորոգվել և վերաբացվել են Կ.Պոլսի հայ կաթոլիկ համայնքին պատկանող մի շարք հաստատություններ. հիվանդանոց, բարեգործական կազմակերպություններ, դպրոցներ:

 

Հովհաննես Չոլաքյանի հոգեհանգստի արարողությունը կատարվելու է Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմի Սուրբ Հովհաննես Ոսկեբերան հայկական եկեղեցում:

*

*