Հայաստանում 2018-ից սրտի վիրահատությունները կիրականացվեն ավելի մատչելի գներով

Հայաստանի կառավարությունը 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարեց։
virahatutyun-hivandanoc-bjishk

Հայաստանի կառավարությունը 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և իր նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարեց` նպատակ ունենալով փոխհատուցել սրտի վիրահատության ծառայությունների առկա դեֆիցիտը՝ ընդհանուր 194 միլիոն 477 հազար դրամի չափով, որի շրջանակում կիրականացվի սրտի 220 հավելյալ վիրահատություն: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ այս փոփոխությունն օպտիմալացման ծրագրերի արդյունք է:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք սրտի վիրահատությունների գների իջեցման խնդիր դրված է: «Դեկտեմբերի սկզբին գնային նոր բանաձև կառաջարկենք և հունվարից կսկսենք աշխատել արդեն նոր բանաձևով», — ասաց Լևոն Ալթունյանը:

*

*