Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից. Վլադիմիր Կարապետյան

Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Սրբուհի Ղազարյանի գրառմանը
vladimir-karapetyan (1)

ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և կառավարության կարծիքը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:  

«Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից:  Վարչապետի դիրքորոշումն այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաներն իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,- նշել է Վլադիմիր Կարապետյանը:

ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում կոշտ ձևակերպումներով հարցադրումներ էր ուղղել ՀՀ առաջին նախագահին։

*

*