Մեկնարկեց սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման 2016-ի ծրագիրը

Լեւոն Մկրտչյանը լսել է ուսուցիչների հարցերն ու առաջարկները, խոստացել քննարկումների համար հանդիպել նաեւ ծրագրի ընթացքում:

Մեկնակրկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: 2000 թվականից ամեն տարի Սփյուռքի հայակական կրթական հաստատությունների ուսուցիչները մեկ ամսով գալիս են Հայաստան՝ ավելացնելու տարբեր առարկաների գծով դասավանդման փորձառությունը:

Այս տարի ծրագրին մասնակցում է 73 ուսուցիչ՝ 17 երկրից: Նրանց այսօր հանդիպել է Կրթության եւ գիտության նախարար: Լեւոն Մկրտչյանը լսել է ուսուցիչների հարցերն ու առաջարկները, խոստացել քննարկումների համար հանդիպել նաեւ ծրագրի ընթացքում:

Վերապատրաստում նախատեսված է ուսումնական վեց խմբերում՝ մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի եւ գրականության դասավանդման, կառավարման եւ լրացուցիչ կրթության կազմակերպման ուղղություններով: Բացի լսարանային եւ պրակտիկ պարապմունքներից, նախատեսվում են նաեւ վարպետության դասեր:

«Գործընթացը մասնագիտականից բացի, ունի շատ լուրջ հոգեբանական նշանակություն, որովհետեւ ուսուցիչները, լինելով Հայաստանում՝ ե´ւ կարողանում են թարմացնել իրենց գիտելիքը, ե´ւ ստանում լրացուցիչ ազդակ, ե´ւ շատ լավ հարաբերություններ են հաստատվում մեր կրթական հաստատությունների հետ»,- ասաց Լեւոն Մկրտչյանը։

*

*