ԿԳ նախարարը առաջարկում է սփյուռքահայ ուսուցիչներին միմյանց հետ կապ պահպանել

Լեւոն Մկրտչյանը խոստացավ անհրաժեշտ հարթակ ու հնարավորություններ տրամադրել:
spyurqahay-usucich

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը սփյուռքահայ ուսուցիչներին առաջարկել է միմյանց հետ կապը պահպանելու նպատակով միավորվել եւ ասոցիացիա ստեղծել՝ խոստանալով անհրաժեշտ հարթակ ու հնարավորություններ տրամադրել:

Նա առաջարկը ներկայացրել է Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը:

Տարիներ շարունակ գործող ծրագրի աշխարհագրությունն ամեն տարի ընդլայնվում է, եւ յուրաքանչյուր համայնք, նախարարի խոսքով, յուրահատուկ է. եթե Ռուսաստանում ուսուցիչներն աշխատում են երկրորդ սերնդի երեխաների հետ, ապա Հարավային Ամերիկայում արդեն հայերի 4-րդ եւ 5-րդ սերունդներին են կրթում: Սա է պատճառը, որ նախարարը ճիշտ չի համարում մեկ միասնական ծրագրով եւ ձեռնարկով աշխատելը:

Լեւոն Մկրտչյանը լսել է նաեւ սփյուռքի ուսուցիչների կարծիքներն ու առաջարկությունները, հավանության է արժանացրել սփյուռքահայ ուսուցչի օգնության բաժին ստեղծելու գաղափարը, որը ենթադրում է՝ էլեկտրոնային տարբերակով գիտելիքների փոխանակում ամբողջ աշխարհով մեկ:

*

*