Հայրենադարձության ժամանակը գալու է. Արմեն Ամիրյան

Նախարարը կարծում է, որ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովը պետք է դարձնել պատմական առիթ:
armen-amiryan
Լուսանկարը՝ Արմենպրեսի

Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կարծում է, որ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովը պետք է դարձնել պատմական առիթ:

«Մեր հիմնական գաղափարախոսության՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության կարեւորագույն  հենասյուները, որոնք են մեր լեզուն՝ մեր ինքնության կարեւոր հենասյունը, մեր հավատքը եւ մշակույթը, պետք է կարողանանք արժեւորել, որ իսկապես այս առիթը դարձնենք պատմական»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է հայրենադարձության համար, նախարարը պատասխանեց, որ նախեւառաջ հայրենադարձները պետք է դրան պատրաստ լինեն:

«Այդ ժամանակը գալու է, եւ  ոչ միայն հայրենադարձության, այլեւ ավելի վեհ ազգային գաղափարների իրականացման, որոնց մասին մենք դարերով երազել ենք»,-ասաց նա:

 

*

*