Ամանորի տոնական միջոցառում՝ սիրիահայ երեխաների համար

Տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարությունից
spurq

Հայկական բարեգործական ընդհանուր միության «Վահե Կարապետյան» կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և ՀԲԸՄ-ի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 27-ին կազմակերպվել է Ամանորի տոնական միջոցառում սիրիահայ երեխաների համար:

Այս մասին  տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարությունից: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է երեխաներին և մաղթել երազանքների իրականացում և խաղաղություն: Հրանուշ Հակոբյանը կարևորել է Հայաստանում հաստատված սիրիահայերի հետ ամենօրյա շփումները՝ որպես ինտեգրման բանաձև:

«Սիրիահայերի մեծ մասը հաստատվել է Հայաստանում, անցած տարիները բավական եղան, որ ինտեգրվեն: Ես ուզում եմ մաղթել աշխարհին խաղաղություն, սեր, ջերմություն: Ուզում եմ, որ 2018-ին մեր ժողովուրդն առավել համախմբվի, կազմակերպվի ու նոր տարին դառնա հայրենիք վերադարձի տարի: Ուզում եմ, որ մեր երիտասարդները հպարտ հայ մեծանան, պահպանեն մեր լեզուն ու ազգային ավանդույթները»,-նշել է նախարարը:

*

*