Սպիտակի երկրաշարժից 30 տարի է անցել

Այսօր Լոռիում եւ Շիրակում ոչ աշխատանքային օր է
spitaki-yerkrasharj

Այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Ռիխտերի սանդղակով 10 բալ հզորությամբ ստորգետնյա ցնցումները հսկայական ավերածություններ պատճառեցին Հայաստանի հյուսիսային հատվածի մեծ մասում:

Սպիտակը, Լենինականը վերածվեցին աղետի գոտու: Ավերածություններ եւ զոհեր եղան նաեւ Կիրովականում։

Սպիտակի երկրաշարժը խլեց 25 հազար կյանք, հարյուր-հազարավոր մարդիկ մնացին անօթեւան:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության տվյալներով՝  Սպիտակի երկրաշարժի հետևանքով տարբեր ծրագրերի շրջանակում լուծվել է անօթևան մնացած 66 հազար 400 ընտանիքի բնակարանային խնդիրը:  Դեռևս լուծված չէ 542 ընտանիքի բնակարանային խնդիրը Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերում։

Բացի դա՝ Գյումրիում ևս 4000 ընտանիք բնակվում է տնակներում, սակայն հաշվարկված չէ, թե այդ 4000 ընտանիքից քանիսի հանդեպ պետությունը պարտավորություն ունի:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ այսօր Լոռիում եւ Շիրակում ոչ աշխատանքային օր է։

*

*