Տավուշում զինծառայողները վնասված սպիտակագլուխ անգղ են հայտնաբերել

Զինծառայողները անգղին տեղափոխել են զորամասի տարածք․․․
spitakaglukh-angh

Տավուշի մարզի Նավուր գյուղի Եղիշավան կոչվող տարածքում ծառայության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զինծառայողները անգղին տեղափոխել են զորամասի տարածք, խնամել են, կերակրել, այնուհետև վերադաս հրամանատարության միջոցով կապ են հաստատել բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Այժմ սպիտակագլուխ անգղին տեղափոխել են մասնագիտացված տարածք՝ համապատասխան վերահսկողության տակ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Այս մասին «Երկիր մեդիայի» տեսանյութը կներկայացնենք ավելի ուշ։

*

*