Սպիտակագլուխ անգղը չի կարողանա թռչել — Երկիր Մեդիա

Սպիտակագլուխ անգղը չի կարողանա թռչել

Նախնական զննման արդյունքում արձանագրվել է աջ թեւի կոտրվածք

Տավուշի մարզի Նավուր գյուղի Եղիշավան տարածքում ծառայության ժամանակ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ: Զինծառայողները անգղին տեղափոխել են զորամասի տարածք, խնամել, կերակրել, այնուհետեւ կապ հաստատել բնապահպանության նախարարության հետ: Վիրավոր թռչնին մասնագետների ուղեկցությամբ տեղափոխել են Երեւանի կենդանաբանական այգու կենդանիների բուժսպասարկման կենտրոն:

Կեսգիշերն անց մասնագետները, այդ թվում նաեւ Ֆինլանդիայից, նախնական զննման արդյունքում արձանագրել են աջ թեւի կոտրվածք, տեղեկացնում է բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը։

Ցավազրկող ներարկումից հետո իրականացվել է ռենտգեն հետազոտություն: Թռչունը հյուծված վիճակում է, ամբողջական պատկերը պարզ կլինի այսօր:  Ցավոք, մասնագետները նշում են, որ թռչունը թեւի նման կոտրվածքից հետո չի կարողանա վերադառնալ բնություն: Մեր նկարահանող խումբը բացառիկ հնարավորություն էր ստացել հետեւել թռչնի հետազոտման ընթացքին։

*

*