Սպիտակի ավերիչ երկրաշարժից 28 տարի է անցել

Երկու քաղաքները՝ Սպիտակն ու Լենինականը վերածվեցին աղետի գոտու:

Այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 28-րդ տարելիցը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Ռիխտերի սանդղակով 10 բալ հզորությամբ ստորգետնյա ցնցումները կործանեցին Հայաստանի հյուսիսային հատվածի մեծ մասը:

Երկու քաղաքները՝ Սպիտակն ու Լենինականը վերածվեցին աղետի գոտու: Սպիտակի երկրաշարժը խլեց 25- հազար կյանք, հարյուր-հազարավոր մարդիկ մնացին անօթեւան: Եւ մինչ օրս կան բազում չլուծված հարցեր ու հազարավոր տխուր աչքեր, որոնք այս տարիների ընթացքում թերեւս չեն կորցրել լավ ապագա տեսնելու երազանքը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները