Սպասվող փոթորկի պատճառով Երեւանում եւ մարզերում դպրոցականներին տուն են ուղարկում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է սպասվելիք ուժգին քամիների մասին:
harjis-syuniq-dproc

ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը «Երկիրն այսօր»-ին հայտնեց, որ այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է Երեւանում եւ մի շարք մարզերում սպասվելիք ուժգին քամիների մասին:

ԿԳՆ-ն, որպես նախազգուշական միջոց, Երեւանի եւ մարզերի բոլոր դպրոցներին հրահանգել է տարրական դասարանների երեխաներին տուն ուղարկել:

Ուժեղ քամիները նախատեսվում են ժամը 14-15-ի միջակայքում:

Պատրաստեց՝

Սոնա Հակոբյանը

*

*