Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքացիները կդադարեցնեն բողոքի գործողությունները

Տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
sotq-hanq

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հանդիպել է Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքացիներ հետ:

Գրառման մեջ մասնավորապես նշված է․
«Այսօր հանդիպումներ եմ ունեցել Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքացիների հետ։

Կարելի է արձանագրել, որ կա փոխըմբռնում երկու հարցում` բնությանը ապօրինի և անհամաչափ վնասներ չպետք է պատճառվեն, և տնտեսությունը չպետք է հայտնվի արհեստական ստեղծված ճգնաժամային իրավիճակում:

Մեր հանդիպումից հետո քաղաքացիները որոշում են կայացրել դադարեցնել բողոքի գործողությունները»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները