Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Մարտի 10-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ...
sotq-qarvajar-janaparh

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի :

Շիրակի մարզի Անիի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

*

*