Գտել են ջրահեղձ եղած աղջկա մարմինը

Սոլակ գյուղի բնակիչ՝ 1990 թ. ծնված Ա. Մ.-ը տանից դուրս է եկել և չի վերադարձել
solak

 Սեպտեմբերի 10-ին` ժամը 16:02-ին ԱԻՆ-ում տեղեկություն էր ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարում (մոտ 9 մ) կասկածվում է, որ առկա է քաղաքացու դի. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրասուզակ:

Պարզվել է, Սոլակ գյուղի բնակիչ՝ 1990 թ. ծնված Ա. Մ.-ը տանից դուրս է եկել և չի վերադարձել. Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել էր Ա. Մ.-ի հողաթափերը, իսկ ջրամբարում` գլխարկը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 07:55-ին, դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 09:06-ին ջրափրկարարները ջրամբարից դուրս են բերել 1990 թ. ծնված Ա. Մ.-ի դին:

 

*

*